ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության մեկնաբանությունը կապված ՀՀ քաղաքացիների ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք ապօրինի այցի վերաբերյալ
թե Ռուսաստանի կողմից ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք հերթական անգամ ապօրինի այց են կատարել մի խումբ ՀՀ քաղաքացիներ: Այս խմբի անդամների մեծ մասն առաջին անգամ չէ, որ խախտում են ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելությունների վերաբերյալ ուկրաինական օրենսդրությունը: Այս կապակցությամբ կցանկանայինք հիշեցնել, որ օկուպացված տարածքներ մուտք գործելու կարգը խախտելու համար նախատեսված է ոչ միայն վարչական, այլև քրեական պատասխանատվություն՝ համապատասխան Ուկրաինայի օրենսդրությանը:
Հատկապես մտահոգիչ են զեկույցները, որ նշված խմբի անդամները, իբր, Ռուսաստանի օկուպացիոն իշխանությունների ներկայացուցիչների հետ քննարկել են «Հայաստանի և Ղրիմի միջև հումանիտար, տնտեսական, առևտրային և զբոսաշրջային հարաբերությունների հաստատման» հարցը, ինչն ուղղակիորեն կլիներ 1996 թվականի մայիսի 14-ի Ուկրաինայի և Հայաստանի Հանրապետության միջև Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի 1-ին հոդվածի խախտում:
Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությանն ազդեցության տակ գտնվող որոշ հայկական լրատվամիջոցները հայտնում են, որ այդ անձինք իրենց անվանում են «Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ», ինչը մտահոգիչ է:
Այս կապակցությամբ դիմում ենք Հայաստանի քաղաքացիներին` պահպանել ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելելու կարգը, ինչպես հաստատվել է «Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածք՝ անձանց մուտքի և ելքի կարգը հաստատելու մասին» Ուկրաինայի Նախարարների Կաբինետի որոշմամբ: