Հայերեն   English   Русский  

Ներկա պարագայում ռուսների համար փաստացի ստեղծվել է ունիկալ իրավիճակ, երբ իրենք փաստացի ձրի ստանում են ամեն ինչ ու իրենց դեռ հաստատապես ունեն դեռ ավի ակնկալիքներ պոկելու միակողմանի զիջումներ


Արգիշտի Կիվիրյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 394

Մի բան ասեմ։ Ակնհայտ է, որ ստեղծել է մի իրավիճակ, որ Հայաստանում Մոսկվայի ամենաձեռնտու թեկնածուն դառնում է Նիկոլ Փաշինյանը։

Անկախությունից ի վեր Հայաստանում չի եղել որևէ իշխանություն, որ այս կարգի հլու հնազանդ կերպով իրականացնի Ռուսաստանի ցանկացած քմահաճույք՝ կոպիտ ասած անվճար լակեյություն անի Պուտինի մոտ, երջանիկ լինելով որ Ռուսիո ցարը իրեն թույլ է տվել հպվել իր մարմնին Զվարթնոցի օդանավակայանում։

Անցյալի բոլոր ղեկավարները, մեկը մի քիչ ավել, մեկը մի քիչ պակաս վարել են քիչ թե շատ հավասարակշռված արտաքին քաղաքկանություն, փորձելով խուսանավել Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ու դատարկ տեղը փորձում էին չգնալ Մոսկվայի նկատմամբ զիջումների, ինչ-որ բան եթե տրվել ա, տեղը միշտ էլ ինչ-որ բան ստացվել ա։ Իսկ ներկայումս, այն ամենը ինչ տրվում է Մոսկվային, սկսած Սիրիա Հայկական զորախումբ ուղարկելով, Հայաստանում ռուսական զինվորական կոնտինգենտի թվի կրկնապատկումով, ռուսաստանցի մասնագետներին թույլատրելով մուտքգործել ամերիկյան օգնությամբ

Հայաստանում հիմնված կենսաբանական լաբորատորիաներ, կամ էլ թե Եվրոմիության հետ հարաբերությունների փաստացի սառեցմամբ, ապա դա արվում է ոչ թե հանուն ինչ-որ լուրջ բանի, այլ այդ կերպ Նիկոլը փորձում է ընդամենը ստանալ Մոսկվայից ներքին քաղաքական ինդուլգենցիա։ Ընդ որում այնպես չի որ Մոսկվան իրեն դա խոստացել էլ, սակայն Նիկոլը իր գավառական մտածելակերպով փորձում է հենց դա մատուցի Կրեմլին՝ թողեք ինձ հանգիստ, երկրից վերցնելով ամեն ինչ։

Ասենք ապրիօրի պատկերացրք, որ ներկա վիճակում Հայաստանը ղեկավարեր ասենք Ռոբերտ Քոչարյանը՝ հաստատապես Մոսկվան իրենից չէր կարող առանց որևէ ոչնչի պոկել նման զիջումներ, ու ընդհակառակը, հաշվի առնելով Պուտին-Քոչարյան ընկերական հարաբերությունները, դեռ ինքը կարող ա մի քիչ ավել բաներ զիջեր։ Ու ներկա պարագայում ռուսների համար փաստացի ստեղծվել է ունիկալ իրավիճակ, երբ իրենք փաստացի ձրի ստանում են ամեն ինչ ու իրենց դեռ հաստատապես ունեն դեռ ավի ակնկալիքներ պոկելու միակողմանի զիջումներ, ու այդ պարագայում Կրեմլը այդքան հեշտ ձեռ չեն քաշի Նիկոլից։ Երբ կքամեն մինչև վերջ, այդ ժամանակ էլ կշպրտեն արևին չորանալու, եթե իհարկե մինչ այդ Հայաստանի ինքնաիշխանությունից բան մնա։

Ով լիներ Մոսկվայի տեղը, որ հրաժարվեր նման հնարավորությունից, այլ հարց որ Կրեմլը պետք է հասկանա, որ երբ հայ հասարակությունը կհասկանա ներկայումս ստեղծված այս իրավիճակը, Նիկոլի գահավիժմանը զուգահեռ կաճեն շատ խորքային հակառուսական տրամադրություններ։ Արդյոք Մոսկվային դա պետք է․․․





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: