Հայերեն   English   Русский  

​Ուկրաինայում բանկիրների են ձերբակալել


  
դիտումներ: 168

Ուկրաինայում ընդհանուր հաշվով 50 մլն դոլար գումարի վարկային միջոցներ յուրացնելու կասկածանքով ձերբակալել են լոթ մարդու, որոնց թվում երկրի ազգային բանկի և այլ բանկերի նախկին և գործող աշխատակիցներ են: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով Ուկրաինայի ազգային հակակոռուպցիայի բյուրոյին (ՈՒԱՀԲ):

Ըստ ՈՒԱՀ-ի տեղեկությունների՝ կասկածյալները բերման են ենթարկվել նոյեմբերի 11-ին «1,2 մլրդ գրիվեն (մոտ 49 մլն դոլար) կայունացման վարկի յուրացման» գործով, որը 2014 թ. Ուկրաինայի ազգային բանկը տրամադրել է «ՎիԷյԲի բանկ» հանրային բաժնետիրական ընկերությանը:

Ինչպես հաստատում է նախկին պատգամավոր Սերգեյ Լեշչենկոն, ձերբակալվածների թվում է ազգային բանկի նախկին փոխնախագահ Ալեքսանդր Պիսարուկը, որը ազգային բանկից հեռանալուց հետո աշխատել է Արժույթի միջազգային բանկում, իսկ վերջերս ղեկավարել է Ուկրաինայի խոշորագույն բանկը՝ Ռայֆայզեն բանկ Ավալի օտարերկրյա կապիտալով: Այդ տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի Ինտերֆաքսի տեղեկատվական աղբյուրը:

Մի այլ աղբյուր հայտնել է, որ յոթ ձերբակալվածների թվում ՎիԷյԲի բանկի չորս աշխատակից կա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: