Հայերեն   English   Русский  

​Յոթ մարդ զոհվել, ևս յոթը վիրավորվել է Քաբուլում պայթյունի հետևանքով


  
դիտումներ: 190

Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է յոթ խաղաղ բնակիչ, ևս յոթը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով Աֆղանստանի ՆԳՆ-ի մամուլի կենտրոնի ղեկավար Նուսրաթ Ռահիմիին:

«Ժամը 7:25-ին Քաբուլի 15-րդ շրջանի Քասիմ փողոցում պայթել է ականապատված ավտոմեքենա, զոհվել է յոթ խաղաղ բնակիչ, ևս յոթը վնասվածքներ են ստացել: Սրանք նախնական տվյալներ են, զոհերի թիվը կարող է աճել»,- հաղորդել է Ռահիմին իր թվիթերում:

Մինչ այս ԶԼՄ-ները հայտնել են ուժգին պայթյունների մասին, որոնք ցնցել են Աֆղանստանի մայրաքաղաքը չորեքշաբթի առավոտյան: Պայթուցիկ սարքերը գործել են մայրաքաղաքի հյուսիսային մասի մի քանի թաղամասերում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: