Հայերեն   English   Русский  

​Էստոնիայի վարչապետը պահանջում է, որ ընդդիմության առաջնորդը հրապարակավ ներողություն խնդրի


  
դիտումներ: 224

Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը պահանջել է ընդդիմության առաջնորդ, Ռեֆորմների կուսակցության նախագահ Կայա Կալլասից ներողություն խնդրել իրեն պետության դավաճանության մեղադրանք վերագրելու համար:

«Ես աշխատել եմ վարչապետի պաշտոնում երեք տարի երկու տարբեր կառավարություններում: Այսօր ընդդիմության առաջնորդ Կայա Կալլասը, ըստ էության, մեղադրում է ինձ պետության դավաճանությանը պատրաստ լինելու համար: Դա լուրջ անձնական մեղադրանք է, որը լուրջ ապացույցների կարիք ունի, կամ էլ նա պիտի հրապարակային ներողություն հայցի»,- գրել է Ռատասը երեկ իր ֆեյսբուքում:

Ռեֆորմիստների առաջնորդը երեկ հայտարարել է, որ չի պատրաստվում այն կառավարությունը մտնել, որը ղեկավարում է Ռատասը:

«Տեսնելով, թե ինչ է արել Ռատասը վարչապետի պաշտոնում, կարելի է ասել, որ նա կծախի Էստոնիան առաջին իսկ հնարավորության դեպքում հանուն այն բանի, որ վարչապետ մնա: Կարծում եմ, որ դա Էստոնիայի շահերից չի բխում»,- մեջբերում Interfax-ը Կալլասի խոսքը՝ հղում անելով ERR հեռուստառադիոկայանի կայքին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: