«Փաստ». Ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը թիրախավորել Արթուր Վանեցյանին. ուշագրավ մանրամասներ
Նախարարը ֆեյսբուքյան հարձակումներով չբավարարվեց ու գրոհը շարունակեց Հ1-ի եթերում՝ Վանեցյանին «օդից» մեղադրանքներ ներկայացնելով: Իսկ թե որն է առողջապահության նախարարի՝ նման ակտիվության պատճառը, մեր աղբյուրները ուշագրավ մանրամասներ են փոխանցում:
Բանն այն է, որ Վանեցյանի դեմ իշխանության կողմից կազմակերպված գրոհի մեջ Թորոսյանն իր սեփական խնդիրներն էլ ունի: Մասնավորաբար, ըստ նույն աղբյուրների, ըստ երեւույթին, Արսեն Թորոսյանը չի ներել այն, որ Արթուր Վանեցյանը բացահայտեց նոր Հայաստանում ամենաբարձրաստիճան կոռուպցիոն մեխանիզմը՝ հենց Արսեն Թորոսյանի ղեկավարած կառույցում, ինչի արդյունքում ձերբակալվեց նախարարի տեղակալը հենց իր աշխատասենյակում:
Բնական է, որ այս «հանդգնությունը» Արսեն Թորոսյանը չի մոռացել եւ հիմա առիթը փորձում է օգտագործել:
Ավելին, ըստ տեղեկությունների, այդ դեպքից հետո առողջապահության նախարարությունը մշտապես ԱԱԾ տեսադաշտում է եղել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում