Հայերեն   English   Русский  

ԱՄՆ Սենատում կասեցված բանաձևն այլ բանաձև է և ոչ մի կապ չունի պատմություն դարձած բանաձևի հետ․ Մարուքյան


  
դիտումներ: 118

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող թիվ 296 բանաձեւն անբեկանելի փաստ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Երեկ ԱՄՆ Սենատում կասեցված բանաձեւն այլ բանաձեւ է եւ ոչ մի կապ չունի արդեն ընդունված եւ պատմություն դարձած բանաձեւի հետ: Թիվ 296 բանաձեւը չի հաջողվել կասեցնել, եւ դա այսօր կա եւ, կրկնում եմ, պատմական իրողություն է»,-նշել է նա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: