Հայերեն   English   Русский  

Վերացրեք Հայաստանում ստեղծված համատարած վախի և հալածանքի մթնոլորտը. ՀՅԴ բյուրոյի հայտարարությունը


  
դիտումներ: 112

ՀՅԴ Բյուրոն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է անում վերացնել համատարած վախի և հալածանքի մթնոլորտը:

Հայտարարությունում ասվում է.

«ՀՅԴ Բյուրոն վերլուծելով ՀՀ քաղաքական իրավիճակը և տեղի ունեցող իրադարձությունները՝ այսու իր խոր մտահոգությունն է հայտնում, ի շարս այլ հարցերի, վերջին ամիսների քաղաքական զարգացումների վերաբերյալ։

ՀՀ իշխանությունների որդեգրած անհանդուրժողական մոտեցումը, այլակարծությունը մերժելու և իշխանությունների նկատմամբ քննադատություններին հետապնդումներով կամ սպառնալիքներով հակազդելու փորձերը, երկրում ստեղծում են ճնշիչ և պառակտիչ մթնոլորտ, որն օրըստօրե խորանում է։

Կոչ ենք ուղղում ՀՀ իշխանություններին վերացնել Հայաստանում ստեղծված համատարած վախի և հալածանքի մթնոլորտը և հաստատել քաղաքական առողջ հարաբերությունների մշակույթ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: