Հայերեն   English   Русский  

​Վենետիկում ջրի մակարդակի նոր բարձրացում է արձանագրվել


  
դիտումներ: 251

Նոր ջրհեղեղը Վենետիկում վրա է հասել նոյեմբերի 15-ին, և կանխատեսումներն այն մասին, թե որքանով այն ուժգին կլինի, անընդհատ մռայլվում են: Տեղի ունեցողի մասին հաղորդում է Regnum գործակալությունը՝ օգտվելով La Repubblica թերթի լրագրողների նկարագրություններից:

Հաղորդվում է, որ քաղաքում ջուրը բարձրացել է ծովի մակերևույթից մինչև 115 սմ (քաղաքի համար նորմը 80 սմ է): Նախօրեին քաղաքի իշխանությունները նախազգուշացրել էին, որ ջրի բարձրացման սպասվող մակարդակը 125 սմ է լինելու: Այսօր՝ նոյեմբերի 15-ին, կանխատեսումը նախ հասավ 150 սմ-ի, ապա 160 սմ-ի:

Հիշեցնենք, որ Վենետիկում նախորդ հեղեղի ժամանակ, որը սկսվեց նոյեմբերի 12-ին, ջուրը բարձրացավ մինչև 187 սմ, ինչը ռեկորդային էր վերջին կես դարի կտրվածքով: Ողողվեց քաղաքի գրեթե ողջ տարածքը: Նոյեմբերի 14-ին ջրի մակարդակը վերադարձավ նորմին, սակայն նոր ջրհեղեղն ավելի շուտ վրա հասավ, քան կհասցնեին վերացնել նախորդի հետևանքները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: