Հայերեն   English   Русский  

Հնարավոր է, որ ներկաները դառնան "նոր մերժվածներ", եթե չկատարեն իրենց դերը ու դրանից հետո խաղաղորեն հեռանան


Ստեփան Դանիելյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 358

Ցանկացած հեղափոխությունից, կամ զանգվածների ճնշմամբ իրականացված իշխանափոխություններից հետո հաստատվում է անցումային կառավարություն:

Դա աքսիոմա է: Աքսիոմա է նաև, որ նման դեպքերում հին իշխանության ռեստավրացիա՝ վերակագնում, չի լինում, կամ եթե լինում էլ է, դա ավելի շուտ բուտաֆորիա է հիշեցնում ու շատ կարճ է տևում: Ոչ մի հասարակություն չի ձգտում ետ գնալ։

Այս առումով "ներկաները" վախենալու ոչինչ չունեն, նրանք պետք է վախենան, որ չեն կարողանա կատարել իրենց հիմնական առաքելությունը՝ իրականացնել իրենց "անցումային" գործառույթը և ճանապարհ բացել նոր հարաբերությունների ու դրանց վրա հիմնված նոր կառավարման համակարգի համար։

Ինչ վերաբերվում է "մերժվածների" վերադարձին, ապա դա հնարավոր չէ, սակայն հնարավոր է, որ ներկաները դառնան "նոր մերժվածներ", եթե չկատարեն իրենց դերը ու դրանից հետո խաղաղորեն հեռանան ու ակնկալեն նորից "ձայներ" ստանալ ըստ իրենց արժանիքների։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: