Հայերեն   English   Русский  

Թարգեք հեռվից բարձրաձայնելը, մոտ եկեք իրար. Թևան Պողոսյանը 2020 թվականի բյուջեի մասին


  
դիտումներ: 103

ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հեռվից միայն կարելի է գոռալ։ Հետո էլ ոչ մի կերպ չեք լսի իրար։ Հետո կլինի ամեն ինչ, բայց ոչ դեպի ապագա տանող ճանապարհ։

Իրարից հեռու նույն ուղղությամբ ապագային նայել չի լինում։ Արդյո՞ք 2020 թվականի բյուջեն 2050-ի մեր երազանքներին հասնելու առաջին տարվա անհրաժեշտ քայլերի համար է։ Արդյո՞ք այսօրվա քայլերը նրա համար են, որ մեկ տարի հետո ունենանք իրարից իրոք անկախ իշխանության ճյուղեր։

Ո՞ր տնտեսական մոդելի հիմքն են դնելու 2020-ին, որ ու՞ր հասնենք 2050-ին։ Հարցեր. հարցեր այսպես շարունակ։ Հարցերին պատասխաններ են պետք, հաղորդակցություն է պետք, հեռու մեծ նպատակ է պետք ու դրան տանող ռազմավարական, նպատակային, ընդգրկուն միասնություն է պետք:

Կսովորե՞նք ապրել արդյունքներ պլանավորելով ու երկարատեւ ծրագրավորելով։ Ուզու՞մ ենք առաջ գնալ, դեպի մեր պատկերացրած առաջը։ Հաստա՞տ։ Դե ուրեմն թարգեք հեռվից բարձրաձայնելը։ Մոտ եկեք իրար։ Որ լսեք իրար»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: