Հայերեն   English   Русский  

Վրաերթ՝ Ստեփանակերտում 61-ամյա բնակչուհին տեղափոխվել է հիվանդանոց


  
դիտումներ: 352

Նոյեմբերի 17-ին ժամը 21:08-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 35-ամյա Դ. Մ.-ն վարելով իրեն պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, մայրաքաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 9 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 61-ամյա Ռ. Ս.-ին:

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով ընդունվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: