Հայերեն   English   Русский  

Կարծես Վազգեն Մանուկյանի շնորհիվ չէր, որ Արցախյան պատերազմում մենք փայլուն հաղթանակներ ունեցանք և հենց նրա օրոք կարողացանք ուժեղ բանակ ստեղծել․․․


Վարդգես Օվյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 458

Հետաքրքիր է, «Վերնատան» թեման դեռ քանի՞ ամիս է ֆռֆռալու Ֆեյսբուքում։ Գրառումների գերակշիռ մասից այնպիսի տպավորություն ունեմ,

որ մեր նախկին և ներկա բոլոր ձախորդությունների ու դժբախտությունների հիմնական մեղավորը Վազգեն Մանուկյանն է։ Խեղճ մարդու դեմ վիրտուալ սրեր են ճոճում ոչ միայն նիկոլի զոմբիները, այլև նիկոլից հիասթափվածները, նրանից խաբվածները։ Կարծես Վազգեն Մանուկյանն է մեղավորը, որ մենք դարձյալ մնացել ենք մեր «կոտրած տաշտակի» առջև։

Ստացվում է՝ բոլոր սիրուց մերժվածները, աշխատավայրում իրենց պետերից պարբերաբար ստորացվողները, գործազուրկի կարգավիճակում հայտնվածները, ժամանակից շուտ թոշակի ուղարկվածները համերաշխ միացել են կայացած ու չկայացածներին և, նիկոլականների հետ ձեռք-ձեռքի տված, Վազգեն Մանուկյան են քլնգում, որովհետև մեր այս ուրախ ու երջանիկ կյանքը խաթարողը հենց այդ Վազգեն Մանուկյանն է և նրա «Վերնատունը»։

Կողքից նայում եմ և կրկին զարմանում, թե մեզանում որքա՜ն կարճ է մարդկային հիշողությունը, և որքա՜ն հեշտ է հանրությանը մատների վրա խաղացնելը։ Եվ մարդիկ ոչ այնքան և ոչ թե արդարություն են փնտրում, այլ՝ քավության նոխազ, որպեսզի գլխին ջարդեն իրենց «կուժն ու կուլան»։ Կարծես Վազգեն Մանուկյանի շնորհիվ չէր, որ Արցախյան պատերազմում մենք փայլուն հաղթանակներ ունեցանք և հենց նրա օրոք կարողացանք ուժեղ բանակ ստեղծել։ Կարծես 1996 թ. նախագահական ընտրություններում Վազգեն Մանուկյանը չէր հաղթել՝ 70 տոկոսից ավելի ձայներ ստանալով, բայց լտպ-ական իշխանությունները ընտրակեղծարարության հիմքը դնելով մեզանում, արհամարհանքով նետել էին՝ 100 տոկոս էլ ստացած լինեք, մենք իշխանությունը տվողը չենք... և եթե այդ ընտրություններում պարտված լտպ-ական տականքը ժողովրդի դեմ տանկեր հանելու փոխարեն պատվով հեռանար, ապա այսօր միանգամայն այլ Հայաստանում ապրելիս կլինեինք...

Դժբախտաբար, այդ անտեր ճշմարտությունը շատ ծանր է։ Այնքան ծանր է, որ առավել հաճախ հայտնվում է ջրի տակ, իսկ ջրի երեսին հավեսով լող են տալիս փրփուրները։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: