ՀՖՖ գործադիր կոմիտեի օրակարգում այս պահին չկա Արթուր Վանեցյանի հրաժարականի հարցը. Արեն Մկրտչյան
«Որևէ բացատրություն և արդարացում չունի 1։9 հաշվով պարտությունը: Բոլորն են մեղավոր պարտության համար, բայց թիվ մեկ պատասխանատուն ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, և պետք է ֆեդերացիան բացատրություն տա: Առայժմ մեր օրակարգում ՀՖՖ նախագահի հրաժարականի հարց չկա, երբ լինի, տեղյակ կպահենք»,- ասաց Մկրտչյանը:
Պատգամավորը նշեց, որ վերջին շրջանում ֆեդերացիայում տիրող իրավիճակի վերաբերյալ Գործկոմը փակ նիստում հայտնել է իր դիրքորոշումը:
Եվրո-2020-ի որակավորման վերջին՝ 10-րդ տուրում, Հայաստանի թիմը հյուրընկալվեցԻտալիային: Պալերմո քաղաքում կայացած խաղում Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը 9գնդակ ընդունեց սեփական դարպասը: Իտալիայի կազմում դուբլեր ձևակերպեցին Իմոբիլեն,Զանիոլոն, մեկական անգամ աչքի ընկան Բարելլան, Ռոմագնոլին, Ժորժինյոն, Օրսոլինին,Չիեզան: Հայաստանի միակ գոլը խփեց Էդգար Բաբայանը: Սա Հայաստանի ընտրանուպատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտությունն է: