Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը կրկին մերժվեց
Նշենք, որ Մանվել Գրիգորյանն այս դատական նիստի մինչև սկսվելը վատացավ և ներկա չեղավ նիստին։ Նա ներկայացել էր անվասայլակով, ուղեկցում էին շտապ օգնության աշխատակիցները։ Նիստերի դահլիճում Գրիգորյանին դիմավորել էին ծափահարություններով եւ «առողջություն զորավարին» կոչերով:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ամբաստանյալի պաշտպանները դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, որը դատարանը մերժել է։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաեւ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։