«Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
դիտումներ: 955
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը պաշտոնապես հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը ո՛չ պաշտոնավարման ժամանակաշրջանում, ո՛չ պաշտոնաթողությունից հետո և ո՛չ էլ որևէ այլ ժամանակահատվածում ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել հիշյալ անձնավորության հետ, բացառությամբ 2018 թվականի ապրիլի 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հրապարակային և ընդամենը մի քանի րոպե տևած հանդիպման: