Հայերեն   English   Русский  

​Ցույցերի ընթացքում Իրանում ավելի քան 100 մարդ է զոհվել


  
դիտումներ: 499

Երեկ Reuters գործակալությունը հաղորդել է, որ ըստ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տեղեկատվության՝ Իրանում վերջին անկարգությունների ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ: Այս մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը:

«Զոհվածների թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ որոշ հաղորդագրություններում նշվում է, թե 200 մարդ է սպանվել»,- հայտարարում է Amnesty-ն:

Ցույցերն ու անկարգությունները Իրանում շարունակվում են նոյեմբերի 15-ից և կապված են վառելիքի գների կտրուկ աճով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: