Հայերեն   English   Русский  

Գերմանիայի նախկին նախագահի որդուն սպանել են դասախոսության ժամանակ


  
դիտումներ: 558

Ռիխարդ ֆոն Վայցզեկկերը Գերմանիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1984-1994 թթ.: Նրա որդին՝ Ֆրիցը, սպանվել է հարձակման հետևանքով, դանակի հարվածներից ստացած վնասվածքներից: Այս մասին հաղորդում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով RBB ռադիոհեռուստաընկերությանը:

Հաղորդվում է, որ Ֆրից ֆոն Վայցզեկկերը Բեռլինի Շառլոտենբուրգ շրջանում՝ Schlosspark-Klinik կլինիկայում, դասախոսություն վարելիս է եղել, երբ ներկաներից մեկը դանակով հարձակվել է նրա վրա: Ֆոն Վայցզեկկերը ծանր վնասվածքներ է ստացել և մահացել է: Դասախոսության մասնակիցներից մեկը փորձել է կանխել հարձակումը և նույնպես ծանր վնասվածքներ է ստացել: Ոստիկանությունն արդեն ձերբակալել է կասկածյալին, հետաքննություն է վարվում:

Ռադիոկայանը նշում է, որ Ֆրից ֆոն Վայցզեկկերը 2005-ից նշված կլինիկայի գլխավոր բժիշկն էր: Հարձակման օրը նա դասախոսություն էր վարում լյարդի խնդիրների վերաբերյալ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: