Ինչու՞ եք խտրականություն դնում...
Գևորգ Պետրոսյան,ֆբ գրառում
դիտումներ: 983
Դե որ այդպես է, ես էլ եմ ուզում օգտվել այդ <<խաղարկությունից>>...
Կառավարությունը թող ինձ՝ իբրև շատերի բկին մնացած ոսկորի, վճարի ԱԺ լիազորությունների մնացած ժամկետի աշխատավարձն ու խրախուսումները, ես մեծ հաճույքով կընդունեմ առաջարկը հենց այսօր ու հրաժարական կտամ:
Հրաշալի կլինի, նյարդերս կխնայեմ, համ էլ ստիպված չեմ լինի աչքերս փչացնել փնթի տեսարաններով...
Ես լուրջ եմ ասում...
Իսկ եթե ավելի լուրջ, ապա ՍԴ-ն սեփականաշնորհելու այս եղանակը խայտառակության գագաթնակետն է...