Հայերեն   English   Русский  

Cumhuriyet. «ԱԳՆ-ն կիսով չափ կրճատել է ցեղասպանության թեզերի դեմ պայքարի բյուջեն»


  
դիտումներ: 362

Թուրքիայի խորհրդարանի պլանավորման և բյուջեի հանձնաժողովը հաստատել է 2020թ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը կից «Հետազոտությունների և անվտանգության հարցերով գլխավոր վարչությանը»

հատկացվելիք բյուջեն: 2020թ այն կկազմի 5.9 միլիոն թուրքական լիրա (մոտ 1 մլն 30 հազ. ԱՄՆ դոլար): 2019թ. կառույցին հատկացվել էր 11.2 միլիոն թուրքական լիրա (մոտ 2 մլն ԱՄՆ դոլար):

Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» պարբերականի գնահատմամբ՝ այս որոշմամբ «նվազեցվում է ցեղասպանության թեզերի դեմ պայքարի համար հատկացվող բյուջեն» (նկատի ունի, որ վերոնշյալ վարչությունը պայքարում է միջազգային ասպարեզում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ-խմբ.), այն դեպքում, երբ տարբեր խորհրդարաններ շարունակում են Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշումներ և բանաձևեր ընդունել:

Նշվել է, որ ԱԳՆ-ի Հետազոտությունների և անվտանգության հարցերով գլխավոր վարչությունը աշխատանքներ է իրականացնում նաև միջազգային հանրությանը FETÖ-ի (Գյուլենական համայնք) մասին իրազեկելու ուղղությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: