Հայերեն   English   Русский  

Էնքան են ասել, որ ինքը փրկիչ է, որ էս մարդը հավատացել է, որ կարող է Հիսուս Քրիստոսի հետ նույնականացվել. վերլուծաբանը՝ Փաշինյանի մասին


  
դիտումներ: 141

Ընդհանուր առմամբ, եթե նայենք Նիկոլ Փաշինյանի Իտալիա կատարած այցին, ապա կարող ենք ասել, որ բարձր օղակներում ոչ մի հանդիպում չեղավ: Ասել, որ դա արդյունավետ այց էր, այլ ոչ զբոսանք, դժվար կլինի:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վերլուծաբան Միհրդատ Մադաթյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իտալիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցին:

Ըստ վերլուծաբանի Փաշինյանի այցը նպատակ ուներ ստուգել հանրության տրամադրությունը:

«Այն ավելի շատ պոպուլիստական այց էր, որն ուղղված էր հանրության հետ հանդիպելուն և կարծիքներ հավաքելուն: Ինձ համար այն անարդյունավետ այց էր»:

Անդրադառնալով Սուրբ Ղազար կղզում Նիկոլ Փաշինյանի ելույթներին՝ վերլուծաբանն ասաց. «Էնքան են ասել, որ ինքը փրկիչ է, որ էս մարդը հավատացել է, որ կարող է Հիսուս Քրիստոսի հետ նույնականացվել, և ելույթում ուղղակիորեն ինքը իրեն նույնականացրեց Քրիստոսի հետ՝ սկսած բարությունից, վերջացրած սեղան շուռ տալով: Բայց այստեղ ի հայտ են գալիս հակասություններ՝ ասֆալտին, պատերին ծեփելու և բարության միջև, բայց, իհարկե, հասարակությունը դրա վրա աչք է փակում, և մենք համարում ենք, որ ասֆալտին ծեփելը բարության արտահայտում է: Ավանի հոգեբուժարանում կան մարդիկ, որոնք իրենց նույնականցնում են Նապոլեոնի հետ, Պապ թագավորի հետ, այնտեղ Նիկոլ Փաշինյաններ էլ կան, բայց ի՞նչ է նշանակում իրեն համեմատել Քրիստոսի հետ: Կա՞ նման մարդ, որ կարող է նման համեմատություն անել, ու մենք դա նոռմա՞լ ենք ընկալում»,-հավելեց Մադաթյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: