Հայերեն   English   Русский  

​Հռոմի պապը դատապարտել է կանանց և երեխաների շահագործումը Թաիլանդում


  
դիտումներ: 537

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է կանանց և երեխաների շահագործումը Թաիլանդում: Այս մասին հղորդում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով Sindonews-ին:

«Ես կարծում եմ, որ մեր ժամանակներում չափից ավելի շատ կանայք և երեխաներ են շահագործման, դատափետման, բռնության և դաժան վերաբերմունքի զոհ դառնում»,- հայտարարել է Հռոմի պապը՝ ելույթ ունենալով Թաիլանդի վարչապետի գրասենյակում:

Հռոմի պապը պատմել է նաև փախստականների ճակատագրի մասին, որոնք ողբերգական կյանք են ապրում և բազմաթիվ զրկանքներ կրում:

Պարբերականը նշում է, որ մոտ 100 հազար փախստական Մյանմաից 1980 թ. ի վեր ապրում է սահմանին գտնվող ինը ճամբարներում: Շատ փախստականներ մադկանց առևտրի զոհ են: Ավելին, նման զոհերի թիվը, փրկված Թաիլանդում, հարաբերականորեն մեծ է:

Սպասվում է, որ Թաիլանդից հետո Ֆրանցիսկոս պապը կուղևորվի Ճապոնիա, ուր կայցելի Հիրոսիմա և Նագասակի քաղաքները՝ այն երկու քաղաքակները, որոնք 1945 թ. ենթարկվել են միջուկային ռմբակոծման:

Թաիլանդում, ի դեպ, կաթոլիկների թիվը կազմում է 380 հազար բնակչից քիչ ավելի 65 մլն ընդհանուր բնակչության պարագայում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: