Հայերեն   English   Русский  

Միլանում ադրբեջանցու հետ կապված միջադեպը հրապարակային պրովոկացիայի ևս մի փորձ էր. Արմեն Գրիգորյան


  
դիտումներ: 119

Միլանում հայ համայնքի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը ադրբեջանցու հետ կապված միջադեպը հրապարակային պրովոկացիայի եւս մի փորձ էր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հրապարակային պրովոկացիայի եւս մի փորձ էր։ Ի դեպ նմանատիպ պրովոկացիաները շատ պարբերաբար են լինում, կարելի է ասել, որ Հայաստանին Հանրապետության բոլոր պատվիրակությունների հետ»,-նշեց նա։

Արմեն Գրիգորյանը այդ միջադեպի առնչությամբ անվտանգության խորքային խնդիրներ չի տեսնում․ «Հանդիպումը բաց էր, հրավիրված էին հայերը, սակայն այնպես չէր, որ միայն հայերը կարող էին մտնել։ Բաց հանդիպմանը անվտանգության տեսանկյունից բնականաբար ստուգումներ եղել է, բայց անհատական չի ստուգվել, և այստեղ ես որևիցե խորքային խնդիր չեմ տեսնում։ Միջոցառման մասնակցությունը վերահսկելի էր բնականաբար, անցնելու և մասնակից դառնալու որոշակի վերահկողություն կար, բայց լուրջ ֆիզիկական վտանգ այնտեղ չի եղել, պարզապես բաց հանդիպում էր, համընդհանուր ստուգումներ չէին անցում, նույնիսկ անձի մակարդակով՝ թե ով էր մասնակցում»։

Այն պնդումներին, թե Գրիգորի Հայրապետովը հեռացվեց, և արդյունքում արժանի փոխարինող չկար, և որպես հետևանք այս միջադեպը տեղի ունեցավ, Արմեն Գրիգորյանը արձագանքեց․ «Միջադեպը դրա հետ կապ չունի, անվտանգության ծառայություններն ունեն ինստիտուցիոնալ կարողություններ և անձերի վրա հիմնված չեն։ Ընդհանարպես մեր հասարակությունում այդպիսի քննարկումներ շատ են եղել, որ եթե մենք փոխենք անվտանգության պատասխանատուին, ապա հնարավոր չի լինի անվտանգությունն ապահովել։ Այդ քննարկումը եղել է նույնիսկ մինչև 2018 թվականը, երբ նույնիսկ մարդիկ վարչապետի հայտ են ներկայացրել զուտ անվտանգության տեսանկյունից՝ ներկայանալով, որ միայն նրանք են անվտանգության պատասխանատուն, բայց պատմությունը ցույց տվեց, որ առանց նրանց ավելի լավ է երկրի անվտանգությունն ապահովվում»։

Հարցին՝ ուսումնասիրել են արդյոք՝ ով էր «բլոգեր» ներկայացած անձը, նա պատասխանեց․

«Այդ անհատը մասնակցել է Բաքվում ցույցերի ցրմանը, աշխատել է նաև ադրբեջանական հասարակության դեմ, մաքսիմում հրապարակայի դրա մասին ամեն ինչ պարզ է»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: