Հայերեն   English   Русский  

​Հարավային Կորեայում արհեստական բանականությանը սովորեցրել են հարցազրույց վարել


  
դիտումներ: 598

Հարավային Կորեայում ավելի ու ավելի շատ ընկերություններ են կիրառում արհեստական բանականությունը աշխատանքի ընդունելու համար թեկնածուներին ընտրելու հարցում: Genesis Lab սթարթափն ավելի առաջ է գնացել և ծրագիր է ներկայացրել, որով հնարավոր է հարցազրույց վարել:

Այս մասին հաղորդում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական Yonhap տեղեկատվական գործակալությանը:

Ըստ Genesis Lab-ի՝ մտավոր ծրագրերի օգտագործումը աշխատող վարձելիս հնարավորություն է տալիս էապես խնայելու ժամանակը և կրճատելու ծախսերը, ինչպես նաև խուսափելու կողմնապահությունից կադրերի բաժինների աշխատակիցների կողմից: Այս սթարթափը ավելի մեծ ավտոմատացաման է հասել՝ գործընկերություն կնքելով LG Electronics կորպորացիայի հետ և ներկայացրել է նորարարական արտադրանք՝ «Viewinter HR Solution»: Դրա առանձնահատկությունն այն է, որ կարողանում է վերլուծել զրուցակցի հույզերը, շարժուձևը, դիմախաղը, ձայնի երանգը և դեմքի արտահայտությունը: Այնուհետև ծրագիրը կազմում է մարդու հոգեբանական դիմանկարը՝ գնահատելով նրա անձի տասնյակ պարամետրեր և դրականի դեպքում երաշխավորում է նրան աշխատանքի վերցնել: Սակայն խոշոր ընկերություններում աշխատողների ընտրության գործընթացը բազմաստիճան է, և վերջնական որոշումը, միևնույն է, կայացնում է մարդը, երբ թեկնածուն լրացուցիչ փորձարկումներ է անցնում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: