Հայերեն   English   Русский  

Շվեդիայից ժամանած պրոֆեսորը դասախոսություն կարդաց բնածին իմունիտետի մասին


  
դիտումներ: 331

ԵՊԲՀ-ում անցկացվեց հերթական մասնագիտական դասախոսությունը՝ այս անգամ բնածին իմունիտետի մասին:Բանախոսը ԵՊԲՀ նախկին դասախոս Սուրեն Մկրտչյանն էր, ով այժմ Շվեդիայի Կարոլինսկայի անվան համալսարանի ֆիզիոլոգիայի և ֆարմակոլոգիայի ամբիոնի դոցենտ է:

Ողջունելով նեկարներին՝ Ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Դրաստամատ Խուդավերդյանը նշեց, որ այսպիս դասախոսությունները կարևոր են, քանի որ դրանք հնարավորություն են տալիս լավագույն մասնագետների հետ կապը չընդհատել: «Բժշկության պատմության մեջ սա եզակի դեպքերից է, երբ ԵՊԲՀ շրջանավարտը, նման ակտիվ միջամտություն ունի համալսարանի գիտական գործերի մեջ»,-ասաց նա:

Սուրեն Մկրտչյանը ևս կարևորեց նման դասախոսությունների անցկացումը, քանի որ այն նպաստում է գիտելիքների ամրապնդմանը:

Այնուհետև Շվեդիայից ժամանած պրոֆեսորը դասախոսությամբ հանդես եկավ՝ ներկայացնելով HGBM1 սպիտակուցների դերը բնածին իմուն համակարգում, բնածին և ադապտիվ իմուն համակարգերի կապը և այլ հարցեր։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: