Հայերեն   English   Русский  

Դեռահասների 80 տոկոսն անբավարար շարժուն կենսակերպ Է վարում. ԱՀԿ


  
դիտումներ: 102

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում Է, որ պետությունների իշխանությունները պետք Է անհետաձգելի կարգով պայմաններ ստեղծեն դպրոցականների ֆիզիկական ակտիվության բարձրացման համար: Նոյեմբերի 21-ին Lancet Child & Adolescent Health հանդեսում հրապարակված հոդվածում ԱՀԿ-ի փորձագետներն արձանագրել են, որ դեռահասների ավելի քան 80 տոկոսն անբավարար շարժուն կենսակերպ Է վարում, եւ դա բացասաբար Է անդրադառնում նրանց առողջության վրա:

Ակտիվությունը գնահատելիս հաշվի են առնվել, մասնավորապես, ժամանցը եւ սպորտը, տան աշխատանքները, խաղերը, քայլքը, հեծանիվ վարելը, ֆիզկուլտուրայի պարապմունքները: Ընդգծվում Է, որ այդ խնդի լուծման համար «պահանջվում են անհետաձգելի միջոցներ»:

Ինչպես հետեւում Է հրապարակումից, որը հիմնված Է 11-ից մինչեւ 17 տարեկան 1,6 միլիոն դպրոցականների հարցման վրա, «աշխարհում դպրոց հաճախող դեռահասների ավելի քան 80 տոկոսը՝ աղջիկների 85 տոկոսը եւ տղաների 78 տոկոսը, գտնվում Է հանձնարարելի մակարդակից ցածր վիճակում», մակարդակ, որը կազմում Է օրական առնվազն մեկ ժամ չափավոր կամ ինտենսիվ ծանրաբեռնություն: Ըստ որում սոցիոլոգիական հետազոտությունը բացահայտել Է, որ աղջիկները նվազ շարժուն կենսակերպ են վարում այն 146 երկրներից 142-ում, որտեղ կատարվել Է հարցումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: