Հայերեն   English   Русский  

Մի ցնցվեք...մեկա ոչ մի բան ձեզ մոտ չի ստացվի. Արման Աբովյան


  
դիտումներ: 542

ՀՀ Ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի երկու խոսք` ԴԱՏԱՐԿաբանության մասին։ Ես,ուղղակի, ապշում եմ, երբ կարդում եմ տարատեսակ վերլուծական նյութեր, հոդվածներ, գրառումներ, որոնք վերաբերվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեությանը և պլաններին քաղաքական դաշտում։

Ինչ «դուռակ» բան ասես,որ չեն գրում, ամենածիծաղելին այն է, որ հոդվածների հեղինակները և պատվիրատուները,աչքիս, իրենք էլ չեն հավատում այն աբսուրդին, որ մի երկու կոպեկի դիմաց ստիպված են գրել։... Գագիկ Ծառուկյանը ունի մի շատ դիպուկ արտահայտություն`«Դատարկ-դատարկ խոսալ»,ինչը վերաբերվում է մարդկանց, որոնք ընդհանրապես չեն տիրապետում իրավիճակին։

Այդ իսկ պատճառով, ստիպված եմ կրկին կրկնել. _Հույսե'ր չունենաք, որ մեզ հնարավոր է խառնել` ինչ-որ կասկածելի կամ անիմաստ քաղաքական խաղերի մեջ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` , ոչ մի սանտիմետր չի շեղվի իր ուղուց, մենք շարժվել ենք, շարժվում ենք և շարունակելու ենք շարժվել միայն և միայն մեր օրակարգով, ո'չ ավել, ո'չ պակաս)...այնպես որ, հիասթափացնեմ բոլոր նրանց, ում հիվանդագին երևակայությունը տեղեկատվական դաշտում արտահայտվում է ինչ-որ «Դատարկ-դատարկ» վերլուծական «մտքերով" և անիմաստ կանխագուշակություններով, մի ցնցվեք...մեկա ոչ մի բան ձեզ մոտ չի ստացվի)))))»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: