Լուկաշենկոն պահանջել է հոլդինգների ղեկավարներից աշխատանքի չընդունել սիրուհիներին
Այդ ցուցումը Լուկաշենկոն արել է Վիտեբսկի մարզում ագրոարդյունաբերական համալիրի զարգացման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ: Մասնավորապես նախագահն ընդգծել է կառույցներում այն մարդկանց ներգրավման անհրաժեշտությունը, որոնք կարող են արդյունավետ աշխատել:
«Նրանք [մասնագետները] ուժով գործադրմամբ չեն գա: Դուք պայմանավորվեք նրանց հետ: Իսկ կպայմանավորվեք, եթե լավ վճարեք. աշխատավարձի համար: Գուցեև երբեմն բնակարան տալ: Մասնագետներին պետք է վճարել: Մասնագետներն ամբողջ աշխարհում թանկ արժեն: Գտեք ո՛չ ազգականներին, ո՛չ որդիներին, ո՛չ սիրուհիներին, ո՛չ սիրեկաններին, այլ լավ մասնագետներին և ուղղորդեք այնտեղ»,- ասել է Լուկաշենկոն:
Լուկաշենկոն նաև պահանջել է հոլդինգների ղեկավարներից չստել և պատմել իշխանություններին ճյուղի խնդիրների մասին: «Ես տեսնում եմ ձեր խնդիրը: Դուք անտնտեսվար, անփույթ եք աշխատում: Զզվելի է: Այդպես չպետք է աշխատել»,- ասել է նա: