Նոյեմբերի 21-ին, ժամը 16:09-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ձորաշեն գյուղի վարչական տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:19-ին, մարվել՝ 19:41-ին:
Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ: