Հյուսիսային Արցախի խնդիրը՝ ունենք հարյուր հազարավոր տեղահանվածներ ՝ սկսած #Գետաշեն/ից, #Չարդախլու/ից, #Շամխոր/ից, #Գանձակ/ից։ Այս ամենը պետք է լուծվի մեկ փաթեթով
Դավիթ Բաբայան,ֆբ գրառում
դիտումներ: 541
Մենք ունենք մոտ 700 հազար հայ, ովքեր լքել են նախկին Ադրբեջանի տարբեր բնակավայրերը ։ Միայն 350 հազարից ավելի մարդ ապրում էր Բաքվում։ Այդ մարդիկ չպե՞տք է վերադառնան, նրանք էլ պետք է վերադառնան եւ եթե այդ 2 սկզբունքներից որեւէ մեկը խախտվում է ՝ հնարավոր չէ այդ գործընթացն առաջ տանել։
Պետք է ընդգծեմ Հյուսիսային Արցախի խնդիրը՝ ունենք հարյուր հազարավոր տեղահանվածներ ՝ սկսած #Գետաշեն/ից, #Չարդախլու/ից, #Շամխոր/ից, #Գանձակ/ից։ Այս ամենը պետք է լուծվի մեկ փաթեթով։ Չի կարող լինել այնպես, որ այստեղ մենք խտրականություն ցուցաբերենք եւ միայն ադրբեջանական փախստականների մասին խոսենք՝ անտեսելով հայ փախստականներին։ Պաշտոնական Ստեփանակերտը միշտ դա ասում է։