Հայերեն   English   Русский  

​Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժ/պ-ի պաշտոնը զբաղեցնող Երվանդ Սերոբյանը խաբել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդին ու հանրությանը


  
դիտումներ: 826

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժ/պ-ի պաշտոնը զբաղեցնող Երվանդ Սերոբյանը, ով բուհի հոգաբարձուների խորհրդի

«թեթև ձեռամբ» ապօրինաբար «նշանակվել» է ընտրովի պաշտոնում, ստել է հանրությանը՝ «Ցայգ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնելով, որ բուհի նոր հաստիքացուցակի հաստատման արդյունքում /հաստիքացուցակը հաստատվել է 05.10.2019թ.-ին/ համալսարանը տարեկան խնայում է մոտ 54-55 միլիոն ՀՀ դրամ: Նշվում է, որ բուհում փաստացի առկա 206 հաստիքային միավորից կրճատվել է 30.75 հաստիքային միավոր և բուհը այսուհետև կունենա 175.25 հաստիքային միավոր, որը սակայն չի համապատասխանում իրականությանը:

Իրականում՝ ՇՊՀ-ում կրճատվել է մոտ 15.75 հաստիքային միավոր, որից 12.5 հաստիքային միավորը դեռևս վաղուց եղել է թափուր: Այսինքն հաստատված նոր հաստիքացուցկով կրճատվել է մոտավոր 3.25 հաստիքային միավոր, որի արդյունքում «ռեկտորի նախկին ժ/պ-ն» ազատվել է իր համար «անցանկալի» 2-3 աշխատակցից:

Խնդիրը առավել զավեշտալի է բուհի խնայողությունների մասով՝ ներկայացվող տարեկան 54-55 միլիոն ՀՀ դրամի խնայողությունից ՇՊՀ-ն իրականում, ըստ ամենապարզ մաթեմատիկական հաշվարկի, կարող է խնայել տարեկան մոտ 18.720.156 ՀՀ դրամ:

Ավելին, եթե համեմատենք քննարկվող հաստիքների մասով վճարված փաստացի գումարը (քանի որ կրճատվել է հիմնականում թափուր հաստիքները, ինչպես նաև բարձրացվել է քոլեջի աշխատակիցների աշխատավարձերը), ապա ըստ նախկին հաստիքացուցակի՝ ՇՊՀ-ն տարեկան կտրվածքով մոտ 332.928 ՀՀ դրամ պակաս է վճարելու իր աշխատակիցներին` ի համեմատություն նոր «բարեփոխված» հաստիքացուցակի:

Պատրաստ եմ ստորագրել հայտարարությանս տակ և շահագրգիռ անձանց մանրամասնել պարոն Սերոբյանի «բարեխոխումները» :

Հ.Գ. Վերոգրյալից հետևություն, որ կամ Երվանդ Սերոբյանը ստել է հոգաբարձուների խորհրդին, կամ հոգաբաձուների խորհրդին՝ ի դեմս ՀՀ «նոր իշխանություններ»-ի, ձեռնտու է Սերոբյանի պաշտոնավարումը, այլապես վերջիններս հետամուտ կլինեին Սերոբյանի ապօրինի պաշտոնավարման խնդրին:

Կից ներկայացնում եմ Ցայգ» հեռուստաընկերության հարցազրույցի հղումը`

http://tsayg.am/mainpage/31862--sl-b-i.html

Հարգանքով` ՇՊՀ անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժնի նախկին պետ ՝ Նարեկ Միրզոյան:

#ՇՊՀ_ն_ռեկտոր_չունի

#պոպուլիզմը_ՇՊՀ_ում_տեղ_չունի

#օրինականությունը_հաղթելու_է





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: