Հայերեն   English   Русский  

​Ջոնսոնը բրեքսիտի վրա ՌԴ-ի ազդեցության մեղադրանքները համեմատել է «Բերմուդյան եռանկյունու մասին անհեթեթության» հետ


  
դիտումներ: 433

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ մեղադրանքներն այն մասին, թե Ռուսաստանը միջամտել է Եվրամիությունից երկրի դուրս գալու հարցով հանրաքվեին, չեն համապատասխանում իրականությանը, և այդ պնդումները համեմատել է «Բերմուդյան եռանկյունու մասին անհեթեթության» հետ: Interfax-ի տեղեկացմամբ՝ այդ մասին նա հայտարարել է BBC-ի «Հարցերի ժամ» (Question Time) հաղորդման ժամանակ:

Պատասխանելով այն հարցին, թե երբ է մտադիր հրապարակել բրիտանական հատուկ ծառայությունների զեկույցը 2016 թվականի հանրաքվեի արդյունքների վրա Ռուսաստանի ենթադրյալ ազդեցության մասին, Ջոնսոնը հայտարարել է, որ դրա համար «չկա բացարձակապես որևէ ապացույց»: Զեկույցը մինչև դեկտեմբերյան ընտրությունները չհրապարակելու որոշումը նա բացատրել է այն հանգամանքով, որ «պատճառ չի տեսնում բնականոն գրաֆիկը փոխելու համար»:

«Չկա բացարձակապես որևէ ապացույց բրիտանական որևէ ընտրական միջոցառմանը որևէ միջամտության մասին, որն ինձ հայտնի լիներ»,- ասել է վարչապետը:

Բրիտանական հատուկ ծառայությունները հոկտեմբերին նախարարների կաբինետին հանձնեցին իրենց պատրաստած զեկույցը «ռուսական սպառնալիքի» և 2016 թվականի հանրաքվեի արդյունքների վրա Ռուսաստանի ազդեցության մասին: Սակայն Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարեց, որ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները չի հրապարակի դա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: