Ջոնսոնը բրեքսիտի վրա ՌԴ-ի ազդեցության մեղադրանքները համեմատել է «Բերմուդյան եռանկյունու մասին անհեթեթության» հետ
Պատասխանելով այն հարցին, թե երբ է մտադիր հրապարակել բրիտանական հատուկ ծառայությունների զեկույցը 2016 թվականի հանրաքվեի արդյունքների վրա Ռուսաստանի ենթադրյալ ազդեցության մասին, Ջոնսոնը հայտարարել է, որ դրա համար «չկա բացարձակապես որևէ ապացույց»: Զեկույցը մինչև դեկտեմբերյան ընտրությունները չհրապարակելու որոշումը նա բացատրել է այն հանգամանքով, որ «պատճառ չի տեսնում բնականոն գրաֆիկը փոխելու համար»:
«Չկա բացարձակապես որևէ ապացույց բրիտանական որևէ ընտրական միջոցառմանը որևէ միջամտության մասին, որն ինձ հայտնի լիներ»,- ասել է վարչապետը:
Բրիտանական հատուկ ծառայությունները հոկտեմբերին նախարարների կաբինետին հանձնեցին իրենց պատրաստած զեկույցը «ռուսական սպառնալիքի» և 2016 թվականի հանրաքվեի արդյունքների վրա Ռուսաստանի ազդեցության մասին: Սակայն Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարեց, որ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները չի հրապարակի դա: