Հայերեն   English   Русский  

​Գերմանական Trio 3D-ն իր երևանյան համերգը կնվիրի Ռոբերտ Ամիրխանյանի հոբելյանին


  
դիտումներ: 864

Գերմանական Trio 3D-ն, որն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում,

իր երևանյան համերգը կնվիրի Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակին: Համերգը կանցկացվի նոյեմբերի 24-ին, ժամը 19:30Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Համերգի ընթացքում ելույթ կունենան երեք եղբայրներ, երեք երաժիշտներ Ադաքս Դորսամը (կիթառ), Մաթիաս Դորսամը(կլարնետ, բաս կլարնետ)և Ֆրանս Յուրգեն Դորսամը(ֆագոտ):

Ադաքսը՝ ռոքերէ, Մաթիասը՝ ջազմեն, Ֆրանց Յուրգենը՝դասական երաժիշտ: Նրանք կատարում են սեփական ստեղծագործությունների, փոփ երգերի և դասական մեղեդիների զարմանալի խառնուրդ, որոնք կախարդականկերպով շաղկապված են և մատուցվում են յուրահատուկ հնչողությամբ:

Երեք երաժիշտներն ուսանել են գերմանական լավագույն կոնսերվատորիաներում, բազմիցս հանդես են գալիս համերգներով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: