Աղմկահարույց նկարիչը նկարվել է մերկ՝ ծածկվելով զուգարանակոնքով
դիտումներ: 566
Ինչպես նշում են արվետագետները, Կատտելանը բազմիցս է հանրությանն ապշեցրել: Այս անգամ, սակայն, նկարիչը դարձել է արվեստի գործերի ապահովագրությամբ զբաղվող Arte Generali ընկերության գովազդային արշավի դեմքը: Իտալացի նկարիչը դրա համար նկարվել է մորեմերկ՝ սոսկ ծածկվելով իր հեղինակած «Ամերիկա» ոսկե զուգարանակոնքով:
2019 թ. սեպտեմբերին վարպետի «Ամերիկա» ինստալյացիա-զուգարանակոնքը գողացան բրիտանական Օքսֆորդշիր կոմսության Բլենհեյմի պալատից, որտեղ ընթանում էր Կատտելանի «Հաղթանակը տարբերակ չէ» ցուցահանդեսը: Գողացված ոսկե զուգարանակոնքը, ըստ ARTnew-ի տվյալների, գնահատվում է 2,6 մլն դոլար: Այն մինչև հիմա չի գտնվել: