Հայերեն   English   Русский  

ՊԵԿ-ն արտաբյուջետային միջոցներով 5 մլն դրամի հուշամեդալ է գնել


  
դիտումներ: 633

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նոյեմբեր ամսին հուշամեդալներ է գնել:

Tert.am-ին այս մասին տեղեկությունը հասանելի էր դարձել ՊԵԿ-ում առկա դժգոհություններից, որ բազմափորձ ու երկարամյա աշխատողները հիմնականում չեն պարգևատրվում, ու չեն խրախուսվում, հիմնականում պարգևատրվում են ու հուշամեդալների արժանանում նույն մարդիկ ու «իրենց լավ ներկայացնող» պաշտոնյաները:


Tert.am-ը գնումների ընթացակարգերի վերաբերյալ փաստաթղթերից պարզեց, թե ՊԵԿ-ն ինչ գնումներ է արել. պարզվեց, որ ՀՀ կենտրոնական բանկից արտաբյուջետային միջոցներով 5 մլն 128 հազար դրամով հուշամեդալներ է գնել:

30 հատ հուշադրամ է գնել «Հայկական կերամիկա» 925 հարգի արծաթից, յուրաքանչյուրի արժեքը 42000 դրամ, 5 հատ՝ 36 6000 դրամ արժողությամբ «Սուրբ Գեղարդ» արծաթից, 25 գրամ քաշով ու տուփով, «Սրբալույս Մյուռոնի կաթսա», «Սուրբ Հովհաննես Մկրտչի խաչ», «Խորտկերաց Սուրբ Նշան», «Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը» և «Սուրբ Գևորգի մասունքով խաչ» հուշադրամ՝ յուրաքանչյուրից 5-ական, յուրաքանչյուր հուշամեդալի արժեքը 36 600 դրամ:

«Եվրասիական տնտեսական միության հինգ տարին» հուշադրամ՝ 30 հատ, մեկ հուշամեդալի արժեքը 27 000 դրամ, իսկ «Երևան-2800» հուշամեդալ՝ 30 հատ, յուրաքանչյուրի արժեքը 30 000 դրամ, արծաթե հուշադրամների 10 հատ հավաքածու՝ յուրաքանչյուրի արժեքը 106 հազար դրամ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: