Հայերեն   English   Русский  

Իշխանությունները հերթական գաղտնի, ծածուկ որոշումն են կայացրել


Ռոբերտ Մելքոնյան,Ֆբ գրառում


  
դիտումներ: 349

Հայաստանից և Արցախից լրագրողներ են գործուղվում Ադրբեջան, իսկ այդ մասին ևս հանրությունն իրազեկվում է պատահաբար, տեղեկատվական արտահոսքի կամ եվրոպական կառույցների տեղեկատվության միջոցով:

Մեր իշխանությունները, որոնք Հանրապետության հրապարակում կոկորդ պատռելով երդվում էին, որ բոլոր կարևորագույն հարցերը կլուծվեն ժողովրդի հետ խորհրդակցելով, հերթական գաղտնի, ծածուկ որոշումն են կայացնում: Դա արդեն դառնում է օրինաչափություն և աշխատաոճ...

Ես արդեն հայտնել եմ իմ կասկածները և մտահոգությունը, որ գաղտնի բանակցությունների սցենարով էին նաև ադրբեջանցի լրագրողի ու բլոգերի «օպերացիաները», ըստ պայմանավորվածության, ըստ վերելակային տրամաբանության՝ սիրելի ժողովրդից գաղտնի, սիրելի ժողովրդի թիկունքում...

Չնայած ժողովրդի պողոսակերպ զանգվածի համար մեկ է, քանի որ նրանք ապրում և գոյատևում են Նիկոլ Փաշինյանի ավտոպիլոտով...





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: