Հայերեն   English   Русский  

Ձերբակալվել է Զանգեզուր կենսոլորտային համալիրի մասնաճյուղի տնօրենը. Նա գողացել էր անհատ ձեռներեցի «սեյֆը»


  
դիտումներ: 125

Նյունիքի մարզում, նոյեմբերի 24-ին, իրավապահները ոստիկանության Կապանի բաժին բերման են ենթարկել Քաջարան քաղաքի բնակիչ, 38-ամյա Շանթ Թումանյանին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս կասկածվում է նոյեմբերի 21-ին Քաջարան քաղաքի բնակիչ, անհատ ձեռներեց Հայկանուշ Գալստյանի բնակարանից մետաղյա չհրկիզվող պահարանը գողանալու մեջ, որում եղել է 20 հազար ԱՄՆ դոլար եւ 25 կտոր տարբեր քաշերի եւ տեսակի ոսկյա թանկարժեք զարդեր:

Շ. Թումանյանը ոչ միայն խոստովանել է կատարած հանցանքը, այլ նաեւ հայտնաբերվել է գողացված չհրկիզվող պահարանը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Շ. Թումանյանը, ով աշխատում է «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ «Զանգեզուր» մասնաճյուղի տնօրեն, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 21-ին ոստիկանության Կապանի բաժին ահազանգ էր ստացվել Քաջարան քաղաքի բնակիչ Անուշ Հ-ից, ով հայտնել էր, որ իր եղբոր բնակարանից գողություն է կատարվել։

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նոյեմբերի 20-ի ժամը 14։00-ից մինչեւ նոյեմբերի 21-ի ժամը 13։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Քաջարան քաղաքի 1-ին շենքի նշված բնակարանի դռան փականները հարմարեցված բանալիներով բացելու միջոցով ներս են մտել բնակարան եւ ննջասենյակից գողացել մետաղյա չհրկիզվող պահարանը։ Արդեն դեպքի վայր ժամանած ոստիկաններին ու քննիչներին բնակարանտիրոջ հարազատները հայտնել էին, գողացված չհրկիզվող պահարանում եղել է 20 հազար ԱՄՆ դոլար եւ 35 կտոր տարբեր քաշերի եւ տեսակի ոսկյա, թանկարժեք զարդեր։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: