Հայերեն   English   Русский  

Պայքարը նրա ոգու բարձրագույն թռիչքն էր. Արտակ Դավթյանի ուղերձը Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրվա առթիվ


  
դիտումներ: 318

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ուղերձ է հղել Մոնթե Մելքոնյանի ծննդյան տարեդարձի առթիվ:

Ուղերձում նշված է.

«Գոյապայքարի տարիներին, երբ Արցախի և արցախահայության լինել-չլինելու հարցն էր դրված, ամենազոր ժամանակը ծնեց բնատուր շնորհքով, տաղանդով օժտված հրամանատարների և ազատամարտի նվիրյալների փառավոր սերունդ, որոնց համար գերնպատակ դարձավ հայրենիքի պաշտպանությունը:

Մենք այսօր փաստում ենք, որ նրանք իրենց գործելակերպով նոր իմաստ ու բովանդակություն հաղորդեցին հայրենասիրություն, արդարություն, ազնվություն, նվիրվածություն կոչվող արժեքներին`դրանք վերածելով վարքի ու սկզբունքի, և որ ամենակարևորն է՝ իրենց անձնական օրինակով ուղենիշ դարձան բոլորիս համար:

Արցախյան ազատամարտում անուրանալի է Մոնթե Մելքոնյանի՝ լեգենդար Ավոյի դերակատարությունը: Այդ պայքարը նրա համար դարձավ ոգու բարձրագույն թռիչք, սխրանքների, հերոսության ասպարեզ, որտեղ հաստատեց այն պարզ ճշմարտությունը, որ մարդն իր ուժը ստանում է մայր հողից և այդ հողին էլ պետք է նվիրաբերի ոգին ու բազկի ուժը:

Շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին Հայաստանի և Արցախի ազգային հերոսի`Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրվա առթիվ:

Փառք ու պատիվ քեզ, հերո´ս Մոնթե, ծնունդդ շնորհավոր…»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: