Հայերեն   English   Русский  

Կատալոնիայի անջատողականները որոշել են գործարքի գնալ հաղթող կուսակցության հետ


  
դիտումներ: 340

Իսպանիայի կոալիցիոն կառավարության ձևավորմանն օժանդակել է «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցությունը, որը ձգտում է Կատալոնիայի անկախության: Այդ մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով El Pais պարբերականին:

Տվյալ որոշման օգտին քվեարկել է կուսակցության անդամների 94,6 տոկոսը, որոնք մտադիր են դրա դիմաց համաձայնության հասնել ընտրություններում հաղթած PSOE-ի սոցիալիստների հետ Կատալոնիայի անկախության հարցի բանակցությունները վերականգնելու համար:

Իսպանիայի խորհրդարանում մեծամասնություն ունենալու համար սոցիալիստներին անհրաժեշտ է 176 տեղ: PSOE-ի կոալիցիան ձախ «Պոդեմոս» կուսակցության հետ հնարավորություն կտա ձեռք բերելու 155 մանդատ: «Կատալոնիայի ձախ հանրապետականների» միացումը կօգնի ավելացնելու ևս 13 տեղ:

Իսպանիայում նոյեմբերի 12-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Իսպանիայի սոցիալիստների առաջնորդ Պեդրո Սանչեսը և «Պոդեմոս» կուսակցության առաջնորդ Պաբլո Իգլեսիասը կոալիցիա կազմելու համաձայնագիր են ստորագրել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: