Հայերեն   English   Русский  

​Ալբանիայում հարյուրավոր մարդիկ են տուժել ուժգին երկրաշարժից


  
դիտումներ: 259

Ալբանիայում ուժգին երկրաշարժի (6,4 մագնիտուդ) հետևանքով տուժել են հարյուրավոր մարդիկ, տներ են փլվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

Ինչպես գրում են տեղի ԶԼՄ-ները, ուժեղ ստորգետնյա տատանումները զգացվել են մայրաքաղաքում, ինչպես նաև Դուրրեսե քաղաքում, որը էպիկենտրոնին ավելի մոտ է: Տիրանայից 30 կմ հեռավորությամբ երկու բնակելի տուն է փլվել, ևս երկուսը՝ Կավայա քաղաքում:

Տեղի հիվանդանոցներ են դիմել արդեն հարյուրավոր մարդիկ, նրանց ճշգրիտ թիվն առայժմ հայտնի չէ: Զոհերի մասին տեղեկություններ չկան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: