Հայերեն   English   Русский  

Լիբանանի բանակը սուննի և շիա ակտիվիստների բախումից հետո վերահսկում է իրավիճակը Բեյրութում


  
դիտումներ: 251

Սուննիների «Ալ Մուսթաքբալ» կազմակերպության կողմնակիցների և շիաների «Ամալ» ու «Հզբոլլահ» կազմակերպությունների ակտիվիստների միջև ծայր առած բախումներից հետո Լիբանանի բանակի և ժանդարմերիայի ստորաբաժանումներն այսօր վերահսկողության տակ են վերցրել իրադրությունը Բեյրութի արևմտյան թաղամասերում:

Ինչպես հաղորդում Է ՏԱՍՍ գործակալությունը իրադարձությունների վայրից, լիբանանցի զինծառայողները և ժանդարմները շրջափակել են Քոլա ուղանցի մերձակա շրջանները, որոնք հակամարտության Էպիկենտրոնն Էին:

Մինչ այս լիբանանցի զինծառայողները և ժանդարմները կարողացել էին ժամանակին կասեցրել են ընդհարումները, որոնք սկսվել Էին Բեյրութի սուննիների Քասքաս թաղամասի մատույցներում և Թարիք Էլ Ջեդիդ թաղամասում:

Արաբական Al Hadath հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Լիբանանի արհմիությունները պաշտպանել են ցուցարարների՝ մոտ օրերս համընդհանուր գործադուլ անցկացնելու կոչերը: Համազգային գործադուլը կընդգրկի պետական հատվածն ու մասնավոր ընկերությունները, կսկսվի Բեյրութում նոյեմբերի 28-ին և կտևի երեք օր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: