Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի հասարակությունը պետք է ընդունի,որ Արցախը գոյություն ունի, և դա Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքն է


Դավիթ Բաբայան,ֆբ գրառում


  
դիտումներ: 255

Հաշտության հասնելը փաստաթուղթ ստորագրելով չէ, այլ ժողովուրդները պետք է ներեն միմյանց։ Այդ համատեքստում, առաջին հերթին դա պետք է անի #Ադրբեջան/ի հասարակությունը,

սակայն, ոչ թե պետք է ների, այլ պարզապես ընդունի, որ Արցախը գոյություն ունի, և դա Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքն է ։

Այդ քայլերին հասնելու համար պետք է կոտրվեն կարծրատիպերը, որոնք առաջացել են ադրբեջանական քարոզչության հետևանքով։

Այդ կարծրատիպերը կոտրվում են, եթե կա ինչ-որ շփում կողմերի միջև, ու նմանատիպ այցելությունները կարող են իրենց դերակատարությունն ունենալ։ Չնայած, ինքս մի փոքր լավատես չեմ, քանի որ նախկինում էլ ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են #Արցախ, սակայն վերադառնալով Ադրբեջան՝ խեղաթյուրել են այստեղից վերցրած ամբողջ տեղեկությունները։

Չեմ կարծում, որ մեկ-երկու այդպիսի շփումները կարող են ինչ-որ արմատական բան փոխել, բայց համարում եմ, որ կարելի է դիտարկել ժողովուրդների միջև կարծրատիպերը կոտրելուն ուղղված քայլ ու հետևել ապագայի զարգացումներին։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: