Հայերեն   English   Русский  

​Ռումինիայում գործող նախագահ Յոհաննիսը վերընտրվեց երկրորդ ժամկետով


  
դիտումներ: 492

Ռումինիայի գործող նախագահ Կլաուս Յոհաննիսը վերընտրվեց երկրորդ ժամկետով նոյեմբերի 24-ին կայացած ընտրությունների արդյունքներով:

Ինչպես հաղորդել են REGNUM գործակալությանը Ռումինիայի ԿԸՀ-ում, Յոհաննիսը ստացել է ձայների 63,17 տոկոսը, իսկ նրա հակառակորդ, նախկին վարչապետ Վիորիկա Դենչիլեն՝ 36,81 տոկոսը:

Ուշագրավ է, որ արտասահմանյան տեղամասերում Յոհաննիսի հաղթանակն ավելի համոզիչ է եղել, այնտեղ նա ստացել է ձայների 93,96 տոկոսը: Մոլոդավյում Ռումինիայի նախագահի ընտրություններին մասնակցել է ռեկորդային թվով ռումինացի քաղաքացի՝ ավելի քան 52 հազար մարդ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: