Հայերեն   English   Русский  

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի ժամանակ Գրիգորյանը կրկին վատացավ


  
դիտումներ: 90

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի ընթացքում Գրիգորյանը կրկին վատացավ և նրան շտապ օգնության աշխատակիցները դուրս հանեցին նիստերի դահլիճից, դատարանը 10 րոպե ընդմիջում հայտարարեց։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կրկին վատացավ։ Ամբաստանյալին շտապ օգնության աշխատակիցները դուրս հանեցին նիստերի դահլիճից։

Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այս նիստին նույնպես միջնորդություն ներկայացրին դատարանին՝ որպես խափանման միջոցը կիրառել 5 միլիոն ՀՀ դրամ գրավը։ Պաշտպանները կրկին մատնանշեցին Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատարանը հայտարարեց, որ հաջորդ նիստին դատարանը քննելու է Մանվել Գրիգորյանի դատական գործն իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործից առանձնացնելու որոշումը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի, եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաեւ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: