Արցախում տրակտորը պայթել է ականի վրա
դիտումներ: 144
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Վ. Ս.-ն մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի հարակից տարածքի վրա ‹‹ԿԱՏ-428›› մակնիշի տրակտորով ջրագծի անցկաման աշխատանքներ կատարելու ժամանակ` տրակտորի հետևի աջ անիվը ականի վրա պայթելու հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: