Հայերեն   English   Русский  

​Ավտոմեքենան շրջվել ու դուրս է եկել կամուրջից. մեկ ուղևոր մահացել է, երկուսը հիվանդանոցում են


  
դիտումներ: 363

Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում կամուրջն անցնելիս ավտոմեքենան շրջվել է, ինչի հետևանքով մեքենայում գտնվող երեք ուղևորները ծանր վնասվածքներ են ստացել: Երեքն էլ համագյուղացի են եղել, ընթանալիս են եղել դեպի գյուղամեջ:

- Ճանապարհը նորմալ է եղել, - ankakh.com-ին հայտնեց Ձիթհանքովի վարչական ղեկավար Ռոստամ Բալաբեկյանը: Ցանկացել են շրջադարձ կատարել, խփել են կամուրջի երկաթյա կողապատին ու դուրս եկել դաշտ:

Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին էլ նրանցից մեկը՝ Վաչագան Մկրտչյանը մահացել է: Նա ուներ երկու երեխա, մեկը դպրոցական, մյուսն՝ ուսանող:

Մյուս տուժողները նույնպես իրենց խնամքին ունեն երեխաներ:
Մկրտչյան Արսենի և Համլետ Փիլոյանի վիճակը ծանր է, նրանք գտնվում են ՛՛Գյումրի՛՛ բժշկական կենտրոնում:

- Շտապ օգնություն զանգահարեցինք, ասացինք մինչև Մարալիկից գա, գյուղի մեքենաներով տեղափոխել ենք և ճանապարհից արդեն շտապ օգնությունը դիմավորել տեղափոխել է ՛՛Գյումրի՛՛ կենտրոն: Ազատան գյուղի մոտերն են հասել՝ Վաչագան Մկրտչյանը մահացել է, - ասում է գյուղի վարչական ղեկավարը:
Նշենք, որ արդեն իսկ հարուցվել է քրեական գործ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: