Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». ՀՅԴ-ն հանդիպել է Արցախի նախագահի թեկնածուների հետ Վիտալի Բալասանյանին հաստատ չեն պաշտպանի


  
դիտումներ: 1341

«Հրապարակ» թերթը գրում է. «Դաշնակցությունն Արցախում քաղաքական ուժերի ու նախագահի թեկնածուների հետ քաղաքական կոնսուլտացիաները շարունակում է։

Մեր տեղեկություններով՝ հանդիպել են հիմնական թեկնածուների հետ․ նպատակը միասնական սկզբունքներով ընտրությունների գնալն է:

Հանդիպել են Արայիկ Հարությունյանի, Վիտալի Բալասանյանի, Աշոտ Ղուլյանի, Մասիս Մայիլյանի հետ: Ըստ ամենայնի, մինչեւ տարեվերջ կհայտարարեն, թե որ թեկնածուին են սատարում կամ առաջադրո՞ւմ են սեփական թեկնածու։ Արցախյան մեր աղբյուրները կտրականապես հերքեցին լուրերը, թե ՀՅԴ-ն հնարավոր է պաշտպանի Վիտալի Բալասանյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: