Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». «Եթե անհրաժեշտ լինի՝ ինքնաթիռ էլ կգնենք». Ջանջուղազյանը հետին միտք է տեսնում


  
դիտումներ: 211

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպե՞ս եք, պարոն Ջանջուղազյան։ «Հենց հարցնում եք` ինչպես եմ, մտածում եմ` մեջը սադրանք կա, ու հետին միտք ունեք․ Ձեր հետին միտքն այսօր ո՞րն է»,- պատասխանեց ֆինանսների նախարարը:

Դե, օրինակ ցանկալի է իմանալ, թե ինչու անուն չդրեցիք այս բյուջեին՝ որպես նախկին։ Նախկինների, դիցուք` Պավլիկ Սաֆարյանի ժամանակ, հուժկու-հնչեղ անուններ էին դրվում․ դա է՞լ է Նիկոլ Փաշինյանի իրավասությունը, եկավ եւ ասաց` «հեղափոխական» է սույն բյուջեն: «Թե՛ նախկինում, թե՛ հիմա, ես միշտ ձեռնպահ եմ մնացել բյուջեին անուն դնելուց, այս դեպքում եւս բացառություն չէր»: Փաստորեն, պատկերավոր մտածողություն չունեք՝ ԱԳ նախարար պարոն Մնացականյանի պես։ «Ինչպես տեսնում եք»: Իսկ եթե լուրջ` ի՞նչ տարբերություն կա այս եւ նախորդ տարվա բյուջեի միջեւ։ «Տարբերությունները շատ-շատ են. եթե շատ կարճ, ապա այս բյուջեն փոփոխված իրավիճակին համարժեք` արագ արձագանքող բյուջե է»:

Չե՞ք ասի` «արագ արձագանքող» բյուջեում վարչապետի տրանսատլանտյան թռիչքների համար նախատեսված (55 մլն դոլարանոց) ինքնաթիռի տողն առկա՞ է։ «Կառավարության նման որոշում կա՞. պետք է լրատվամիջոցներին այդ հարցը տալ»: Չկա՞ նման կետ։ «Ես, անկեղծ ասած, Ձեզ պետք է հիասթափեցնեմ․ եթե Դուք կարծում եք, որ ես գնման առարկաների բոլոր մանրամասներին տիրապետում եմ, ավա՜ղ»: Բայց կբավարարի՞ բյուջեն նման «հաճույքի» համար։ «Ես քիչ առաջ Ձեզ թիվն ասացի` մյուս տարի նախատեսված է 1 տրիլիոն 880 միլիարդ դրամ ծախս իրականացնել»: Այսինքն` կբավականացնի։ «Եթե անհրաժեշտ լինի՝ այո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: