Հայերեն   English   Русский  

Հրայր Թովմասյանը աշխատանքային այցով մեկնել է Ռիգա


  
դիտումներ: 827

Լատվիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ տիկին Ինետա Զիեմելեի հրավերով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 27-30-ին աշխատանքային այցով գտնվելու է Ռիգայում:

ՍԴ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսվում են երկու պետությունների սահմանադրական դատարաննների մասնագիտական թեմատիկ քննարկումներ նվիրված սահմանադրական արդարադատության ոլորտի մի շարք հրատապ եւ երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հիմնահարցերին, ինչպես նաեւ՝ դատարանների միջեւ գործուն կապերի հետագա խորացման եւ ամրապնդման անհրաժեշտությանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: